Դուձիակը խաղացել է Դուիսբուրգ ֆուտբոլային ակումբի պատանեկան ակադեմիայում, իսկ հետո՝ 16 տարեկանում, տողափոխվել է Դորտմունդի«Բորուսիային»[4]։ «Բորուսիա Դորտմունդ 2»-ի կազմում իր նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 16-ին, «Կարլսրուեի» դեմ խաղում, 86-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Մուստաֆա Ամինիի փոխարեն[5]։ 2013-14 մրցաշրջանի Մ19 Բունդեսլիգայում նա մասնակցել է 8 խաղի, դարձել 6 գոլի հեղինակ[6] Խաղերի մեջ են մտնում երկու Ռուրյան դերբիներըՇալկե 04-ի Մ19 թիմի հետ։
2015 թվականի հունվարի 13-ին նա մասնակցեց «Բորուսիայի»՝ Շվեյցարական «Սիոնի» դեմ խաղին, որտեղ նա 61-րդ րոպեին փոխարինեց Տամո Հարդերին[7]։ Նա նաև մասնակցել է 4 ընկերական համդիպումների՝ մեկ անգամ «Ուլտրեխի», երկու անգամ «Ֆորտունա Դյուսելդորֆի» և մեկ անգամ «Էսսեն Կասելի» դեմ[6]։
Հունվարի 27-ին Դուձիակը պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ, մինչև 2018 թվականի հունիսի 30-ը[8]։ Մարտի 4-ին նա Գերմանիայի գավաթի խաղարկության «Դինամո Դրեզդենի» դեմ խաղը նա անցկացրել պահեստայինների նստարանին[9]։ Նա իր նորամուտը նշեց 2015 թվականի մարտի 21-ին, Հաննովեր 96-ի դեմ խաղում[6], 58-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Օլիվեր Կիրխի փոխարեն[10]։
Գերմանիայի Մ16 հավաքականում նորամուտը նշել է Ռուսաստանի Մ16 հավաքականի դեմ խաղում[11]։ Գերմանիայի Մ19 հավաքականի հետ նա հաղթել է 2014 թվականի Մ19 հավաքականների միջև կայացած ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնությունը[12]։
Նա նաև հնարավորություն ուներ հանդես գալ Գանայի և Թունիսի հավաքականներում, որովհետև նրա հայրը ծնվել է Գանայում և մեծացել Թունիսում, բայց նա նախընտրեց խաղալ Գերմանիայի համար[11]։